Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Չբացառելով Ամիրյանի վերադարձը

Չբացառելով Ամիրյանի վերադարձը
07.05.2018 | 17:16

Մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանի հրաժարականը տարատեսակ տրամադրությունների ու քննարկումների առիթ է տվել:

Սոցցանցերում և մամուլում ակտիվորեն քննարկվում է հրաժարական տված նախարարի գործելաոճը. ի՞նչն էր լավ, ի՞նչը` վատ: Մշակութային քաղաքականությունը վերանայելու կոչերից զատ բարձրացվում է նաև «պե՞տք է մեզ արդյոք մշակույթի նախարարություն» հարցը: Մյուս կողմից, շատերին հետաքրքրում է` ո՞վ է ստանձնելու նախարարի թափուր պաշտոնը: Հավանական թեկնածուների թվում ընդդիմադիր կեցվածքով աչքի ընկնող մտավորականներ են` Հասմիկ Պապյան, Գագիկ Գինոսյան, Վահան Արծրունի: Ոմանք չեն բացառում նաև Արմեն Ամիրյանի վերադարձը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ